«Հետհաշվարկ» հեռուստանախագծի շրջանակում #ՄեսրոպՄաշտոցՀամալասրանի հումանիտար և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների ուսանողների միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Մրցույթին մասնակցել է 4 թիմ՝ բաղկացած հնգական անդամից: Հիմնական հարցերը եղել են տրամաբանական և հետաքրքրշարժ:
Ուսանողները խաղի ընթացքում ցուցաբերել են ակտիվություն, եղել են համարձակ և ճկուն:
Մրցույթի արդյունքներով՝ հաղթող են ճանաչվել իրավագիտություն և կովկասագիտություն բաժինների ուսանողները, ովքեր մասնակցելու են «Հետհաշվարկ» հեռուստանախագծին: