ՄՄՀ -ում կայացավ հումանիտար ֆակուլտետի խորհրդի նիստը
Մայիսի 30-ին տեղի է ունեցել ՄՄՀ հումանիտար ֆակուլտետի խորհրդի նիստ: Օրակարգային առաջին հարցով Հումանիտար ֆակուլտետի դեկան Ա.Ա.Գրիգորյանը ներկայացրեց ԱԱՔ արդյունքները:
ՆՈԱԿ-ի ղեկավար Ա. Ներսեսյանը վերհանեց 2022-2023 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների առավելություններն ու թերությունները, ընդգծեց թեմաների ընտրության ու դրանց արդիականության հարցը, կարևորեց մանկավարժական ուղղվածության հանգամանքը: ՄՄՀ ռեկտոր Դ. Ս. Գաբրիելյանը մանրամասնորեն խոսեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության, դրանց կատարման ընթացքի, ամենամսյա հանդիպումների ու հաշվետվությունների անհրաժեշտության մասին:
Օրակարգային հերթական հարցը հեռակա բաժնի դասընթացների մեկնարկի և ժամանակացույցի մասին էր: Դեկան Ա. Ա. Գրիգորյանը նշեց,որ հունիսի 6 – 24 մեկնարկում են հեռակա բաժնի դասընթացները: