ՄՄՀ -ում անց է կացվել դատախաղ

ՄՄՀ Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի Իրավագիտության ամբիոնի դասախոս Կարինե Բաբայանի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 13-ին, անց է կացվել «Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջը» թեմայով դատախաղ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄՄՀ Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանը:

Նրա խոսքով՝ դատախաղը հնարավորություն է ընձեռում բուհի իրավաբանական բաժնի ուսանողներին ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է ուսանողների իրավական գրագիտության, հռետորական արվեստի զարգացմանը,իրավագիտակցության բարձրացմանը։Խաղի ընթացքում ուսանողները ցուցաբերել են ակտիվություն՝ ներկայացրել իրենց տեսակետները:

Միջոցառման վերջում ելույթներով հանդես են եկել ՄՄՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանը, դատախաղի կազմակերպիչ Կարինե Բաբայանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Նաիրա Թամրազյանը: Նրանք ողջունել և կարևորել են նման նախաձեռնությունները, որոնք մեկ անգամ ևս հնարավորություն են տալիս ուսանողներին ամրապնդելու իրենց ստացած գիտելիքները: Մասնակիցներն արժանացել են նվերների:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`