ՄՄՀ-ում ամփոփվել են Համընդհանուր թելադրության արդյունքները
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Ըամընդհանուր թելադրություն»՝ նվիրված ռուսաց լեզվի օրվան: Թելադրությանը մասնակցել են համալսարանի ուսանողները:
Միջոցառման արդյունքում հաղթող է ճանաչվել ՄՄՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Առաքելյանը։
Նշենք, որ «Համընդհանուր թելադրություն»-նն ամենամյա կրթական միջոցառում է. այն կազմակերպվում է 2004 թվականից Ռուսաստանում և ամբողջ աշխարհում: Միջոցառման նպատակը գրագիտության խթանումն է: Ի դեպ, այն առաջին անգամ է անցկացվում Արցախում։