ՄՄՀ-ում ամփոփիչ ատեստավորման գործընթացն սկսված է

Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության «Ձեռնարկությունների կառավարում» մասնագիտացման մագիստրատուրայի առկա բաժնի  ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ մայիսի 13-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Այս տարի ՄՄՀ-ում ատեստավորման գործընթացին մասնակցում է 58 մագիստրատուրայի ուսանող։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Տաթևիկ Վլադիմիրի Վերդյանը՝ ՇՏՀ հիմնադրամի ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.։ Հանձնաժողովի կազմում են՝ ԱՀ ԿԳՄՍ աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության տնտեսագիտական բաժնի վարիչ Լուսինե Լյուդվիկի Հարությունյանը, Բաղդասարյան Ալիսա Յուրիի ՝ ՄՄՀ պրոռեկտոր, բ.գ.թ., Աղաբալյան Քրիստինա Վլադիմիրի ՝ ՄՄՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ, Ավագյան Ռոզա Յուրիի ՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ, Հարությունյան Լուսինե Յուրիի ՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս:Ատեստավորման գործընթացին մասնակցել են 9 մագիստրանտ, որից մագիստրոսական թեզը գերազանցությամբ պաշտպանել են 6 ուսանող, լավ՝3:

Հիշեցնենք, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար սահմանված է մայիսի 17-ից մինչև 27-ը, մագիստրատուրայի թեզերի պաշտպանությունը կշարունակվի մինչև մայիսի 25-ը:

Կիսվել այս էջով`