ՄՄՀ Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական միջոցառումը

Մարտի 22-28-ը աշխարհի 176 երկրում նշվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global money week), որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը:
Միջոցառման կարգախոսն էր՝ «Փողը հարստություն չէ, բայց փողի միջոցով կարելի է ձեռք բերել հարստություն»:
Շաբաթը հագեցած էր ամենատարբեր ինտերակտիվ միջոցառումներով, որտեղ զեկույցներով հանդես են եկել.
• Տ.գ.թ., դոցենտ Կ.Ա. Ներսիսյանը «Փողի դերը արդի պայմաններում»
• Տ.գ.թ., դոցենտ Ե. Ռ. Հայրիյանը «ՀՀ դրամի առաջացման պատմությունը»
• ՏԿ ամբիոնի դասախոս Գ. Մ. Սարգսյանը «Բիթքոինի առաջացման պատճառներն ու դերը» թեմաներով:

Կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ՝ Էլինա Գասպարյանը և Հասմիկ Հայրապետյանը ներկայացել են զեկույցով՝ հրեական և նորվեգական արտարժույթների վերաբերյալ:
Նույն ամբիոնի դասախոս Դ. Օ. Սարգիսովայի գլխավորությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ 1-ին կուրսեցիների միջև, որտեղ ուսանողները մրցեցին իրենց գիտելիքներով և արժանացան մրցանակների:
ՏԿ ամբիոնի վարիչ Ռ. Յու. Ավագյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի դեկանին, ամբիոնի դասախոս՝ Ա. Ռ. Գրիգորյանին միջոցառումը վարելու համար և բոլոր մասնակիցներին, ովքեր նախաձեռնել և իրականացրել են «Փողի միջազգային շաբաթ» ծրագիրը:

 

Կիսվել այս էջով`