ՄՄՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կառավարում, տեղեկատվական համակարգեր և իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն ամփոփել են փորձուսուցման արդյունքները

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կառավարում, տեղեկատվական համակարգեր և իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն ամփոփել են փորձուսուցման արդյունքները:

Քննարկմանը ներկա էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, բուհի փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանը, դասախոսներ, ինչպես նաև պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր անց են կացրել փորձուսուցումը: Կառավարում բաժնի ուսանողները փորձուսուցումն անց են կացրել «Ֆիդես» վարկայաին կազմակերպությունում: Նրանք ծանոթացել են հիփոթեքային վարկերի տրամադրաման, ընդհանուր վարկերի տեսակների, շահառու հանդիսացող անձանց և այլ գործընթացների հետ: Փորձուսուցման հաջորդ փուլն անցել են «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունում: Այնտեղ ծանոթացել են արտադրական գործունեությանը: Սովորել են նաև գորգագործություն: «Տեղեկատվական համակարգեր» բաժնի ուսանողները փորձուսուցումն անցել են Ստեփանակերտի օդանավակայանում և ձեռք բերել բավարար գիտելիքներ: Կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինների փորձուսուցման ղեկավար Դիանա Սարգիսովնայի խոսքով՝ գործնական պրակտիկան լայն հնարավորություն է տվել կառավարում բաժնի ուսանողներին. Նրանք ձեռք են բերել նոր գիտելիքներ:

Իրավագիտություն բաժնի ուսանողները ակտիվ փորձուսուցում են անցել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում: Ուսանողները՝ տեսական գիտելիքները կիրառել են գործնականում: Ի դեպ, կառույցի աշխատակիցները բարձր են գնահատել ՄՄՀ ուսանողների կարողություններն ու հմտությունները: Իրավագիտության բաժնի փորձուսուցման ղեկավար Միրա Ղահրամանյանն իր գոհունակությունն է հայտնել փորձուսուցման վերաբերյալ: Պետական կառույցների ներկայացուցիչներն իրենց հերթին օգտավետ են համարել նման քննարկումները, որոնց ընթացքում ի հայտ են գալիս բոլոր թերացումներն ու ձեռքբերումները:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`