ՄՄՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանին շնորհվել է ՄՄՀ դոցենտի կոչում

Յա. Դավթյանը 2007 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանում։ 2010 թ.-ին ստանձնել է դասախոսի, 2013 թ.-ին՝ ավագ դասախոսի, իսկ
2019 թ.-ից` տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ողջ անձնակազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, շնորհավորում և արգասաբեր գործունեություն է մաղթում տիկին Դավթյանին։
Կիսվել այս էջով`