“Սիրելի’ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում ապրող ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են իրենց երկրների ամենօրյա խնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Կրկին շնորհավորում և հաջողություններ եմ մաղթում օրվա առթիվ”,- մասնավորապես ասել է բուհի ռեկտորը։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն