
Հարգելի՛ մաշտոցականներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2022 թվականին համատեղ հաղթահարել և այսօր էլ շարունակում են պատվով հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որոնք ծառացած են առաջին հերթին մեր երկրի, ապա նաև բուհի առջև: Անցնող տարում միասին արձանագրած ձեռքբերումներին զուգահեռ շարունակել ենք աշխատանքները բուհի համար կարևորագույն խնդիրների լուծման՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի ուղղությամբ: Բուհը շարունակում է իրականացնել ուսանողակենտրոն քաղաքականություն: Տարբեր մասնագիտությունների գծով տասնյակ ուսանողներ մասնակցել են մի շարք միջոցառումների. ուսանողական տարբեր մրցույթների, գիտաժողովների, գիտական սեմինարների, ճամբարների: Ուսումնագիտական արդյունավետությանը նպաստող տարաբնույթ ծրագրերում ընդգրկված է եղել նաև դասախոսական կազմը:
Հուսով եմ, որ 2023 թ-ին մենք՝ մեր ակտիվ և նպատակային աշխատանքի արդյունքում կհասնենք նոր հաջողությունների: Գալիք տոների առթիվ շնորհավորում եմ Արցախի, Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Թող 2023 թվականին Արցախ աշխարհում տիրի հարատև խաղաղություն, Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհն այլևս երբեք փակ չլինի: Մաղթում եմ բոլորիդ հաջողություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հոգու ներդաշնակություն, համազգային իղձերի իրականացում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: