ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին շնորհվել է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնի ղեկավար Սեյրան Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ռուսաց լեզվի զարգացման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ Մեսրոպ ՄԱՇՏՈՑ Համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանին հանձնել է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ։ Դ. Գաբրիելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Կարապետյանին՝ իր աշխատանքը գնահատելու համար։ “Արդեն մի քանի օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է ադրբեջանցիների հերթական սադրանքի պատճառով։ Ուզում եմ հավաստիացնել, որ ոչինչ չի կարող մեր ոգին կոտրել ու հիասթափեցնել, որովհետև մենք քաջ գիտակցում ենք, որ մենք մեր պատմական հայրենիքում ենք, իսկ ադրբեջանցի “բնապահպանները” վաղ թե ուշ հեռանալու են այնտեղից։ Մենք կհաղթահարենք այս դժվարությունները և երբեք չենք հեռանա Արցախից։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը բնականոն հունով շարունակում ու շարունակելու է իր աշխատանքը”, – մասնավորապես ասել է ռեկտորը։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`