ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ ՄՄՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանին ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին։

ԱՀ նախագահի 2023 թվականի մարտի 23-ի հրամանագրի համաձայն՝ կրթության բնագավառում երկարամյա արդյունավետ գործունեության և ունեցած նշանակալի վաստակի համար ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունն ի սրտե շնորհավորում են ՄՄՀ ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանին՝ ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանն արժանանալու համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կիսվել այս էջով`