Հունիսի 14-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում տեղի է ունեցել կլոր սեղան-հանդիպում՝ նվիրված Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին։
Մինչ միջոցառման մեկնարկը՝ հանդիպման մասնակիցները, մի խումբ շահումյանցիներ, պատմաբաններ, ՀՑԹԻ աշխատակիցներ ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայության կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերին, որից հետո ՀՑԹԻ անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել պատմաբաններ, տարբեր կառույցի ներկայացուցիչներ: Հեռավար կարգով հանդիպմանը մասնակցել է նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը՝ ներկայացնելով «Շահումյանի շրջանի մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից որպես հայատյացության դրսևորում» վերնագրով բանախոսություն:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն