ՄՄՀ-ի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների ուսումնական այցի շրջանակներում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում 

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների ուսումնական այցի շրջանակներում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրերի գրասենյակի աջակցությամբ։ 🤝
 
⏩ Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև շրջայց կատարեցին կազմակերպության գրասենյակում։
 
😊 Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և փորձի փոխանակման համար։
 
Կիսվել այս էջով`