ՄՄՀ-ի հերթական նախաձեռնությունը. բուհ-դպրոց կապի ամրապնդում 

ՄՄՀ-ի հերթական նախաձեռնությունը. բուհ-դպրոց կապի ամրապնդում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոս (երաժշտության դասավանդման տեսություն և մեթոդիկա) Լիլիթ Գրիգորյանի և Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցիչների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որը միտված է բուհ-դպրոց կապի ամրապնդմանը:
Բուհի մանկավարժություն և մեթոդիկա, հայոց լեզու և գրականություն բաժինների ուսանողները կրթօջախի 3-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել են ճանաչողական այց:
Հ. Թումանյանի անվան գրադարանում՝ երեխաները մոտիկից են ծանոթացել գրքերի աշխարհին:
Գիրքը մարդու կյանքում կարևոր դեր է խաղում. գիրքը մարդու կյանքի ընկերն է: Մարդը գրքի միջոցով է սովորում: Գիրք կարդալով մարդը իր գիտելիքն է զարգացնում, բառապաշարն է հարստացնում:
Ճանաչողական այցի վերջում երեխաները հանդես են եկել նախապես պատրաստած իրենց երգերով:
Միջոցառմանը ներկա էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը և բուհի փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը:
Կիսվել այս էջով`