ՄՄՀ դասախոսները մասնակցել են կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված ռուսաց լեզվի միջազգային օրվան

Ռուսաց լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ու ԼՂՀ ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Արցախի բուհերում ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, ԼՂՀ ռուսական համայնքից, Արցախում գործող բուհերում՝ այդ թվում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռուսաց լեզու և գրականություն դասավանդող դասախոսներ, փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը՝ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ռուսաց լեզվի դասավանդման մակարդակի շարունակական բարձրացմանը, դասախոսների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, վերջին տարիներին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ դիմորդների թվի նվազմանը, շրջանավարտների զբաղվածությանը և հարակից այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքում՝ մասնակիցները վեր են հանել մի շարք խնդիրներ, նախանշել հետագա անելիքները։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`