
Սույն թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին ներկա էին գիտական խորհրդի 31 (երեսունմեկ) անդամներից 30-ը (երեսունը): Նիստը նախագահում էր ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանը: Դ.Ս. Գաբրիելյանը, բացելով գիտխորհրդի նիստը, հայտարարեց քվեակազմի առկայության մասին և քվեարկության դրեց նիստի օրակարգը:
Օրակարգում հետևյալ հարցերն էին.
1. Գիտխորհրդի անձնակազմի հաստատում: Զեկուցող՝ գիտքարտուղար Լ.Առստամյան
2. 2023-24թթ. ուստարվա ընդունելության նախնական, I և II փուլերի արդյունքների ամփոփ հաշվետվություն: Զեկուցող՝ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Յու. Բաղդասարյան
3. Ըստ ընթացակարգի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ներկայացման մասին: Զեկուցող՝ դեկաններ՝ Ա.Գրիգորյան, Յա.Դավթյան, Ք. Աղաբաբյան
4. 2023-24թթ. ուստարվա գիտխորհրդի աշխատանքային տարեկան պլանի քննարկման և հաստատման մասին: Զեկուցող՝ գիտքարտուղար՝ Լ.Առստամյան
5. Պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման և առաջքաշման մասին: Զեկուցող՝ գիտքարտուղար Լ.Առստամյան
6. Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յա.Դավթյանին ՄՄՀ դոցենտի կոչում շնորհելու մասին: Զեկուցող՝ գիտքարտուղար Լ.Առստամյան
7. Ընթացիկ հարցեր։
Դ.Ս.Գաբրիելյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, վառելիքի, ջեռուցման սահմանափակումների հետևանքով, ռեկտորատի որոշմամբ, մագիստատուրայի և բակալավրիատի որոշ կուրսերի դասապարապմունքներն անց կկացվեն առցանց հիմունքներով: Համալսարանը գործելու է 6-օրյա խտացված ռեժիմով և դասապրոցեսը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Գիտխորհրդի անդամներն օրակարգի բոլոր հարցերը քննարկեցին և միաձայն ընդունեցին։
