Մեսրոպ Մաշտոց Համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասընթացները շարունակվում են բնականոն հունով

Չնայած Արցախի շրջափակմանը՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասընթացները շարունակում են ընթանալ բնականոն հունով:
Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության աջակցությամբ Հայ կրթական հիմնարկության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակում։

 Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների աջակցությամբ, լուրջ և հետևողական աշխատանքներ են իրականացնում այս ոլորտում՝ փորձելով ապահովել առավելագույն արդյունավետությունը։
«Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագիրը, որը մեծ պահանջարկ ունի Արցախում, նամանավանդ հետպատերազմյան շրջանում, սոցիալական աշխատանքի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ու ամրապնդման գործում, շարունակում է մնալ առաջնային անհրաժեշտություն պատերազմից տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրելու հարցում։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`