Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է միջոցառում՝ նվիրված Գրադարանավարի տոն օրվան

 Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կայացել է միջոցառում՝ նվիրված Գրադարանավարի տոն օրվան: Միջոցառմանը բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորել նրանց ավանդը կրթության զարգացման գործում:

Բուհի գրադարանավար Լաուրա Առստամյանի խոսքով՝ գրադարանը այն եզակի միջավայրերից է, որտեղ գրքերի շնորհիվ հնարավոր է ստանալ բացառիկ դրական ազդեցություններ: Գրադարանավարի աշխատանքը բարձրագույն ուսումնական հաստատություններում ունի առանցքային նշանակություն: Շատ հաճախ միջոցառումներ են կազմակերպվում ՄՄՀ գրադարանում, որպեսզի այդ կապը էլ ավելի ամրանա: Բուհի գրքային ֆոնդը համալրված է հայ, ռուս և արտասահմանյան գրքերով:

 

 

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն անդրադարձ է կատարել Արցախի օկուպացված բնակավայրերում գրադարանների և գրքային ֆոնդի մասին: Միջոցառմանը հնչել են ելույթներ, ովքեր կարևորել են գրադարանավարի աշխատանքը: Գիր ու գրականության պաշտամունքը որդեգրած մեր ժողովրդի համար գիրքը մի ուրույն խորհուրդ ունի՝ լինի ձեռագիր մատյան, տպագիր գիրք, թե մեր օրերում այնքան պահանջված ու անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն: Միջոցառմանը հրավիրված էին նաև բուհի նախկին գրադարանավարները, ովքեր մեծ նշանակություն են ունեցել գրադարանի ստեղծման ու կայացման գործում:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`