Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմակերպվել է Արիության դաս՝ նվիրված ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձին: Միջոցառման ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմների ընթացքում անմահացած հերոսների հիշատակը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ապրում է պատմական ծանր ու դժվար ժամանակներ, սակայն բոլոր կորուստներով ու տառապանքներով հանդերձ հայը պարտավոր է ապրել: ՛՛Անկախությունը հպարտություն ու արժանապատվություն է, որը մենք վաստակել ենք մեծ զոհողությունների գնով՛՛- ընդգծել է Դ. Գաբրիելյանը: Արդեն 31 տարի պետական ինստիտուտների զարգացման, անվտանգության կատարելագործման և տնտեսական առաջընթացի հիմքում ընկած կարևորագույն գաղափարն այս հողում հզոր պետականություն կերտելն ու աշխարհի կողմից այն ճանաչելի դարձնելն է:
ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սուրեն Սարումյանը դիմելով ուսանողներին՝ իր խոսքում ասել է, որ պետք է գիտակցել, որ մեր ամենաթանկ նվճումը դա մեր անկախությունն է, և ձեր հերթափոխը պիտի ամեն ինչ անի, որպեսզի այդ նվաճումն ավելի ամրապնդվի ու բազմապատկվի նոր հաջողություններով:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն