Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ամփոփել են տարին և նախանշել անելիքները

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանն այս տարի թողարկել է 154 շրջանավարտ՝ 9 մասնագիտություններով:

Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ 48-ը մագիստատուրայի շրջանավարտներ են, 97-ը բակալավրիատի. 51-ը առկա բաժնի և 46-ը հեռակա:

Կառավարում բաժինն գերազանց գնահատականներով ավարտած Ռոբերտ Բաղրյանը ներկայումս աշխատում է պետական կառույցում:Բուհում ստացած գիտելիքները բավարարել են, որպեսզի նա կարողանա իր մասնագիտությամբ աշխատել: Ուսանողների մեծ մասն ընտրել է կովկասագիտություն, իրավագիտություն, օտար լեզուններ մասնագիտությունները:

Պրոռեկտորի հավաստմամբ՝ անկախ ուսանողի միջին որակական գնահատականից (ՄՈԳ) բոլոր ուսանողները գրել են ավարտական աշխատանքներ: «Ընտրել ենք արդիական թեմաներ: Չափորոշիչներն ամբողջովին պահպանվել են ինչպես բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում այնպես էլ մեր բուհում: Այս տարի որևէ փոփոխություններ չեն եղել: Կարևորել ենք ուսանողների ավարտական աշխատանքների ներկայացման և  ձևավորման որակները, արդիականությունը և ուսանողի ինքնուրույնությունը»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Բուհի շրջանավարտ Նարինե Քոչարյանն ավարտել է տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժինը, որը նրա երկրորդ մասնագիտությունն է: Ավարտական աշխատանքի թեման՝ «Աշակերտի ինքնագնահատականն էր տարրական օղակում»: Ուսանողը ներկայացրել է, թե որքանով է գնահատումն ազդում երեխայի ինքնագնահատման վրա: Ն. Քոչարյանը հետազոտություններ է իրականացրել Արցախի և Երևանի դպրոցներում և պարզել, որ աշակերտի ինքնագնահատականի վրա ազդում է գնահատականը:

Բուհում արդեն մեկնարկել է նոր՝ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Ստեղծված հանձնաժողովի գործընթացը մեկնարկել է մայիսի 4-ից: Առաջին փուլով փաստաթղթերը կընդունվեն մինչև հունիսի 28-ը, իսկ քննությունները կանցկացվեն հուլիսի 22-23-ը: ՄՄՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արինա Գրիգորյանը տեղեկացրել է, որ բակալավրիատում 4 փուլով է անցնելու ընդունելության քննությունները: Նախնական փուլը սկսված է. փաստաթղթերի ընդունումը կտևի մինչև հունիսի 22-ը: Քննությունները կանցկացվեն հունիսի 24-25-ը: Մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ընդունելության քննությունների առաջին փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին, երկրորդ փուլը օգոստոսի 26-ին: Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսերենով: Օտարերկրյա քաղաքացիները կարող են բուհ ընդունվել ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը հանձնելով համապատասխան փաստաթղթերը: Բուհում այս տարի իրականացվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որը մեկնարակել է դեռևս 2019 թվականին, իսկ ընթացիկ տարվա մայիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում գործնական ստուգումներ են իրականացվել ՀՀ-ից ժամանած փորձագիտական խմբի անդամների մասնակցությամբ: Վերջնարդյունքը պարզ կլինի սեպտեմբերի վերջին:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը լրագրողներին ներկայացրել է հավատարմագրման գործընթացը: Ռեկտորը կարևորել է գրագետ, բանիմաց, զարգացած ու ճկուն ուսանողներ ունենալը, ովքեր ՄՄՀ-ում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ պահանջված կլինեն աշխատաշուկայում: «Իմ կարծիքով փորձագիտական խմբի կատարած աշխատանքների եզրակացությունը պետք է դրական լինի: Նրանք հանդիպումներ են ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորող ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ, որի արդյունքներն իրենց համար գոհացուցիչ էր: Նրանք առանձնացրել են բուհի ինովացիոն լինելը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին լինել անկաշկանդ և ինքնուրույն»,- ավելացրել է Դ. Գաբրիելյանը: Բուհի ռեկտորը խոստովանում է՝ լինելով արտերկրի առաջատար բուհերում ինքն անձամբ է հետևել նորարարություններին և այն ներդրել Մեսրոպ Մաշտոց Համալսարանում:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`