Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կայացել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսանողների փորձուսուցման գործընթացին: Քննարկմանը՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Ավանեսյանը կարևորել է ուսումնառության տարիներին՝ ուսանողների փորձուսուցման շրջանը, որը կազմակերպվում է պետական և մասնավոր տարբեր կառույցներում: Հումանիտար ֆակուլտետի կովկասագիտության 4-րդ կուրսի ուսանողները երկու շաբաթ փորձուսուցում են անցել ԱՀ արտաքին գործերի նախարարությունում, որը ղեկավարում էր Արմեն Սարգսյանը, իսկ երկու շաբաթ՝ «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն»-ում, որտեղ Ղարիբ Բաբայանը կիսվել է փորձով և նոր գիտելիքներ փոխանցել փորձուսուցման մասնակիցներին: Ուսանողները հանդես են եկել հաշվետու զեկույցով: Նրանց խոսքով՝ փորձուսուցման ընթացքում ծանոթացել են պետական կառույցների գործունեությանը, կատարել մի շարք հանձնարարականներ, վերլուծական աշխատանքներ, հանդիպումներ կազմակերպել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Քննարկման վերջում՝ ուսանողները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանց խոսքով՝ փորձուսուցման ժամանակ կազմակերպված միջոցառումները մեծ մասով նպաստել են ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Քննարկմանը ներկա էին բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, դասախոսներ, ուսանողներ:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն












