Մեսրոպ Մաշտոց Համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

 

ՄՄՀ ինստիտուցիոնալ (բուհական) հավատարմագրման գործընթացը սկսվել է դեռևս 2019թ-ին: Գործընթացն իրականացվում է ԱՀ կառավարության կողմից միջին և բարձրագույն մաuնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների պետական հավատարմագրման կարգի համաձայն:
Մայիսի 2-5-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը համալսարանում գնահատում իրականացրեց 10 չափանիշներով։
Փորձագետները հանդիպումներ ունենացան բուհի Հիմնադիրների խորհրդի անդամների, ռեկտորի, պրոռեկտորի, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների, գործատուների, շրջանավարտների, ամբիոնների վարիչների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, տարբեր ֆակուլտետների ուսանողների, ՈւԽ և ՈւԳԸ ներկայացուցիչների հետ:
Խումբն իրականացրեց փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև դիտարկեց ուսանողի գնահատումը։
ՈԱԱԿ փորձագիտական խմբի վերջնական եզրակացության մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
 

ՄՄՀ մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`