Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Արցախցի սամբիստ,  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Կառավարում» բաժնի երկրորդ կուրսի ուսանող Աղվան Պետրոսյանը, ՀՀ-ի հավաքականի կազմում սեպտեմբերի 15-18-ը մասնակցելով Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը, 98 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի:

Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ են ընդունել Աղվան Պետրոսյանին: Լրագրողներին տված հարցազրույցում Աղվանն ընդգծել է. «Այս հաղթանակը դեռ սկիզբն է: Այսօր մեր ազգը շատ ծանր ժամանակներ է ապրում,ուստի մենք՝ մարզիկներս, պետք է կարողանանք նման հաղթանակներ ունենալ և ոգևորել: Այս հաղթանակս նվիրում եմ մեր Արցախ աշխարհին: Մենք կանգուն ենք, կանք, լինելու ենք ու դեռ շատանալու ենք»:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, ինչպես նաև ուսանողները շնորհավորում են Աղվանին՝ Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղ գրավելու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`