
Նրա մարզիչը Արկադյա Զաքարյանն է:
Մայիսի 31-ին՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են առաջնությունում Աշխարհի չեմպիոն դարձած արցախցի մարզիկին և նրա մարզչին:
Յու. Կարոգլանյանը «Սեղմում հենարանից» վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ «Սեղմում հենարան» վարժությունում` աշխարհի չեմպիոն:

Մեր ուսանողն արդեն ութ տարի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով և մի քանի անգամ դարձել է ուժային եռամարտի աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր: Անցած տարի Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները շնորհավորում են Յու. Կարոգլանյանին և մաղթել նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Ստորև տեղադադրում ենք այն լրատվամիջոցների լինքերը, որոնք անդրադարձել են թեմային՝https://artsakhpress.am/arm/news/164326/stepanakertum-dimavorel-en-uzhayin-eramarti-ashkharhi-arcakhci-chempionin.html?fbclid=IwAR3I2RnfDDzkRhLbZQmYanhF5TBXqlQtn_k