Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողները ստուգարքային գրքույկներ և ուսանողական տոմսեր են ստացել

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի առաջին կուրսի ուսանողները ստուգարքային գրքույկներ և ուսանողական տոմսեր են ստացել: Ամենամյա միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով, որից հետո հնչեց պետական օրհներգը:

 

Առաջին կուրսեցիներին իր ջերմ շնորհավորանքի խոսքը հղեց բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: «Մաղթում եմ գիտելիքներով հարուստ ուսումնական տարիներ,բարձր առաջադիմություն և ուսման նկատմամբ անհագ ծարավ»,- իր խոսքում ընդգծել է Դ. Գաբրիելյանը՝ նշելով, որ պաշտոնապես բուհի ուսանող համարվելու համար, անհրաժեշտ է ունենալ ստուգարքային գրքույկ և ուսանողական տոմս:

Իրենց բարեմաղթանքները հղեցին նաև բուհի հումանիտար և տնտեսաիրավաբանակն ֆակուլտետների դեկաններ՝ Արինա Գրիգորյանը և Յանա Դավթյանը: Երկուստեք կարևորել են ուսման դերը՝ նշելով, որ բուհն իր դռներն է բացել բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են քայլել ժամանակին համընթաց և տիրապետել բոլոր նորարարություններին: «Բոլոր ժամանակներում մեր գլխավոր նպատակը՝ կիրթ, գրագետ ու բանիմաց սերունդ ունենալն է»,- ավելացրել է Յ. Դավթյանը:

Հաջորդիվ հնչել է ՄՄՀ-ի հիմնը, որից հետո ստուգարքային գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման բուն արարողակարգն էր:

Ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպվել է մշակութային ծրագիր. ուսանողները հանդես են եկել հայրենասիրական երգերով ու պարերով, այնուհետև՝ հումորային համարներով: Ուսանողական խորհուրդը երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպել է տարաբնույթ խաղեր:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`