Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողները փորձուսուցում են անցել ԱՀ արտաքին գործերի նախարարությունում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Կովկասագիտություն» բաժնի չորրորդ կուրսի ուսանողները՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը, փորձուսուցում են անցել  ԱՀ արտաքին գործերի նախարարությունում:

Փորձուսուցման ընթացքում ուսանողները ծանոթացել են նախարարության բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, փուրձուսուցման մասնակիցները նախարարության շենքում մասնակցել են կլոր սեղան-քննարկման, որին ներկա էր ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև կառույցի աշխատակիցներ:

Ուսանողները հանդես են եկել վերլուծական զեկույցներով, որից հետո հնչել են հարց ու պատասխան: Դ. Բաբայանը ուսանողներին հորդորել է լինել տեղեկացված՝ մշտապես հետևելով տարածաշրջանի իրադարձություններին և վերջին զարգացումներին: Ուսանողների փորձուսուցման շրջանը շարունակվում է: Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`