Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների այցը սոցիալական ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կառույցներ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց Համալսարաններում ներդնում են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության գծով մագիստրոսական ծրագիր։ Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության և Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում:

Այս առիթով, սույն թվականի հունիսի 25-29-ը Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար կազմակերպվեց այցելություններ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կառույցներ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն, Առաքելություն Հայաստան, Տարեցների ցերեկային կենտրոն, Զինվորի վերականգնողական կենտրոն, Հայ օգնության ֆոնդի գրասենյակ, Կախվածոթյունների ազգային բուժման կենտրոն, Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ:

Այցելությունների ընթացքում ուսանողներին ներկայացվեց կառույցների կողմից իրականացվող ծրագրերը, ծառայությունները, տարբեր խմբերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները, ընդգծեցին պրակտիկայում անհրաժեշտ մասնագիտական ներուժի մասին:

Ամփոփելով այցելությունները` ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով, քննարկեցին հետագա անելիքները մագիստրոսական ծրագրի, ինչպես նաև Արցախում սոցիալական աշխատանքի ներդրման ու զարգացման ուղղությամբ։

https://aasw.org/category/news/mesrop-mashtoc-hamalsarani–socialakan-ashkhatanq–magistrosakan-tsragri-ousanoghneri-aycy-socialakan-tsarayoutyounner-tramadrogh-petakan-ev-och-petakan-karouycner?fbclid=IwAR1M2ZNVE693vW1a1GeXkxDjzygr2hFOKjW

Կիսվել այս էջով`