Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, հարգարժա՛ն դասախոսներ, Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի պարտավորեցնող է բոլորիս համար: Ստեղծված իրավիճակում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը կարողանում է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Կրթությունը անհատի զարգացման ու կայացման կարևորագույն և առաջնահերթ նախապայմանն է: Իսկ որակյալ կրթությունը՝ պետականության ամուր հիմքերի, երկրի առաջընթացի երաշխավորը: Բոլոր ժամանակներում մեր մանկավարժները ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ունենանք հայրենասեր ու դաստիարակված սերունդ: Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքն է ձեր ապագան, որը տանում է դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա դառնալու մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։ Կրկին շնորհավորում և բարի երթ ենք մաղթում բոլորին:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`