

Մինչ միջոցառման մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նա շրջանավարտներին շնորհավորել և կանաչ ճանապարհ է մաղթել։Դ. Գաբրիելյանը հպարտությամբ է նշել, որ բուհի շրջանավարտները բոլոր ժամանակներում աշխատել և այսօր էլ շարունակում են պետական տարբեր կառույցներում իրենց գործունեությամբ նպաստել երկրի շենացմանը։


Միջոցառմանը բուհի հումանիտար և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների դեկաններ՝ Արինա Գրիգորյանը և Յանա Դավթյանը հանդես են եկել շնորհավորական ելույթներով. նրանք խաղաղություն, հաջողություն և բարի երթ են մաղթել շրջանավարտներին՝ վստահ լինելով, որ իրենց ստացած գիտելիքներն օգտագործելու են ի շահ Արցախի Հանրապետության զարգացմանը։

Ուսանողներն իրենց հերթին երախտիքի խոսքեր են հղել ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ովքեր անձնվիրաբար ծառայել են ուսանողներին։

Մեսրոպ Մաշտոց Համալսարան -ի մամուլի ծառայություն