ՄՄՀ-ի գրադարանի վարիչը պարգևատրվել է “Երախտագիտություն” մեդալով
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2023 թ-ի մարտի 30-ին ստորագրել է հերթական հրամանագիրը, որի համաձայն՝ գրադարանային ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար “Երախտագիտություն” մեդալով պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գրադարանի վարիչ Լաուրա Երվանդի Առստամյանը։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, շնորհավորում են Լ. Առստամյանին՝ նման գնահատանքի արժանանալու համար։
Գրադարանի աշխատակիցների դերը մշտապես բարձր է գնահատվել բուհի դասախոսների և ուսանողների կողմից։