Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդիների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդն ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Ուսանողական խորհրդի պատվիրակությանը։ Հանդիպմանը՝ երկու բուհերի ուսանողական խորհուրդների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է՝ վարպետաց դասերի, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և գիտաժողովների անցկացման մասին։ Նույն օրը կայացավ նաև ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի «Զուլուն կապի մեջ է» ֆիլմի դիտումն ու քննարկումը։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`