Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ներկայացուցիչները գիտաժողովին հադես են եկել զեկույցներով

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 11-ին բուհի “Արևմտահայերենի հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոն”-ում տեղի է ունեցել գիտաժողով` «Արցախում էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը» թեմայով։Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես են եկել նաև Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոսները:

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը ներկայացրել է «Մշակութային ցեղասպանությունը, որպես Թուրքայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության բաղադրիչ» թեման, իսկ նույն կենտրոնի աշխատակից Էլեն Իսրայելյանը՝ «2020թ. Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը, որպես Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք» թեման:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`