Սիրելի՛ հետևորդներ, մենք սկսում ենք «Դեմքեր, որ կերտում են Արցախի ապագան» խորագրով նոր շարք, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր համալսարանի լավագույն ուսանողներին։
Ծանոթացե՛ք «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Եսայանի հետ, ով տնտեսաիրավաբանական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահն է։
Աշխատելով իր մասնագիտական ոլորտում՝ Անուշը փորձում է ինչ-որ չափով նպաստել Արցախի Հանրապետության օրենսդրական ոլորտի զարգացմանը, որպեսզի հետագայում ապրի ավելի լավ Արցախում։
Անուշի կյանքի կարգախոսն է՝ «երբեք չհանձնվել», քանզի, ինչպես ինքն է ասում, աշխարհը համառներին է ճանապարհ տալիս։