Մեր ուսանողները

«Դեմքեր, որ կերտում են Արցախի ապագան» խորագիրն այսօր ներկայացնում է Հումանիտար ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի ուսանողուհի Մարիա Մուսաելյանին։ 👩‍🎓
 
Մարիան ցանկանում է ավելի զարգացնել և տարածել անգլերենի ուսուցումը մեր երկրում, կրթել ու դաստիարակել սերունդներին և իր ստացած գիտելիքներով կիսվել նրանց հետ՝ նպաստելով Արցախի կրթական համակարգի զարգացմանն ու նորարարացմանը։
 
💬 Ինչպես նա է նշում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հնարավորություն է տալիս հարստացնել գիտելիքների պաշարը, ինքնազարգանալ և զարգացնել քննադատական մտածողություն՝ օգտագործելու տարբեր իրավիճակներում։
 
🎯 Մարիայի կյանքի կարգախոսն է` «Հավատարիմ մնալ կյանքի բարոյական արժեքներին»։
Կիսվել այս էջով`