Մաշտոցականները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

35 տարի առաջ  Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր։ Զոհվել են հարյուրավոր հայեր, հազարավորները՝ բռնի տեղահանվել։ Վաղ առավոտյան Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել հարյուրավոր արցախցիներ։ Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում «ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին» զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
 
 
Կիսվել այս էջով`