Մաշտոցականները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 2-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց-հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի զոհերի անմար հիշատակին։

Մաշտոցականները նաև ծաղիկներ են խոնարհել արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների գերեզմանաքարերին՝ ևս մեկ անգամ արժևորել նրանց անձնազոհությունը, ինչպես նաև՝ վերհիշել անմահ հերոսների կատարած սխրանքները, որոնց մասին խոսվում է ամեն օր։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայու

Կիսվել այս էջով`