Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, ցավակցական ուղերձ է հղել Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է. «Խոր վշտով տեղեկացանք պատմագետ, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահվան մասին:Անգնահատելի է նրա ներդրումը կրթության զարգացման ոլորտում:
2006-2019 թթ Արամ Սիմոնյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 2009 թվականին նա պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ Ա. Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Ա. Սիմոնյանը մեծ դերակատարություն է ունեցել երկու բուհերի՝ ԵՊՀ և ՄՄՀ սերտ և արդյունավետ համագործակցության գործում։ Ա. Սիմոնյանի աջակցությամբ է նաև ՄՄՀ «Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուն ընդգրկվել ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում։ Խորին ցավակցություն ենք հայտնում Արմեն Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և կիսում նրանց վիշտ»: