«Կրթությունը 21-րդ դարում»
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ք.Ստեփանակերտ, 29 ապրիլի, 2023թ.

2023 թ. ապրիլի 29-ին  ՄՄՀ-ի ՈՒսանողական գիտական ընկերությունը  կազմակերպում է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով։
Գիտաժողովի ոլորտներն են՝
• պատմություն,
• իրավագիտություն,
• քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
• արևելագիտություն,
• տնտեսագիտություն,
• մանկավարժություն,
• սոցիոլոգիա,
• հոգեբանություն,
• բանասիրություն,
• լրագրություն և այլն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը sss.mmu97@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցության հայտ (կարող եք բեռնել այստեղից):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն: Հոդվածին ներկայացվող տեխնիկական պահանջները: 
Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՈւԳԸ նախագահ Մարիա Հակոբյանին (հեռ.՝ (+374)97 10-46-31)

Կիսվել այս էջով`