Կրթության դերն ու նշանակությունը տեխնոլոգիաների դարում. միջբուհական ուսանողական գիտաժողով

2023 թ. նոյեմբերի 10-ին ՄՄՀ-ի ՈՒսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Կրթության դերն ու նշանակությունը տեխնոլոգիաների դարում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով։

Գիտաժողովի ոլորտներն են՝
• պատմություն,
• իրավագիտություն,
• քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և կովկասագիտություն,
• տնտեսագիտություն,
• մանկավարժություն,
• սոցիոլոգիա,
• հոգեբանություն,
• բանասիրություն,
• լրագրություն և այլն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 20-ը sss.mmu97@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցության հայտ (կարող եք բեռնել այստեղից) և հոդվածը (հոդվածի ձևակերպման տեղնիկական պահանջները կարող եք բեռնել այստեղից):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Գիտաժողովն անցկացվելու է առկա և հեռավար ձևաչափով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՈւԳԸ նախագահ Մարիա Հակոբյանին (հեռ.՝ (+374)97 10-46-31)

Կիսվել այս էջով`