Կովկասագիտության ուսումնասիրումը՝ ժամանակի թելադրանք
Արդեն 8 տարի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ներդրվել է Կովկասագիտություն կրթական ծրագիրը, որը համակարգվում է «Պատմության և կովկասագիտության» ամբիոնի կողմից։ Կովկասագիտության բաժինն այսօր ունի համապատասխան մասնագետ-դասախոսներ, ովքեր պատրաստ են կրթել որակյալ և բազմակողմանի զարգացած տարածաշրջանագետներ։ 🌍
📚 Կրթական ծրագրի կայացման գործում իր մեծ ներդրումն ունի Կովկասագիտության կենտրոնը՝ Հովիկ Ավանեսովի գլխավորությամբ, որն ակտիվ աշխատանքներ է տանում կրթական ծրագրերի անընդհատ թարմացման և արդիական թեմաներով գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ։ Եթե հետաքրքրված եք ծրագրով, ապա կարող եք մանրամասների համար կապվել մեզ հետ զանգահարելով (+374) 047 951062 հեռախոսահամարին։