Կայացել է «Ռուսաստան-Ղարաբաղ պատմամշակութային կապեր» թեմայով կլոր սեղան-քննարկում

Ելույթներով հանդես են եկել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը, բուհի դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ:
Զեկույցները հիմնականում վերաբերում են ռուսաց լեզվի պատմական դերի, Ռուսաստանի կողմից կիրառվող քաղաքական և գործնական զսպման մեխանիզմներն Ադրբեջանաարցախյան հակամարտության մեջ, Հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն Արցախի գրավյալ բնակավայրերում և այլ թեմաների:
Բանախոսները կարևորել են նման հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես նաև ի մի են բերվում տարբեր առաջարկներ: Նրանք անդրադարձ են կատարել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, ռուսերենի հանդեպ հարգանքի և լեզվի կիրառման տարածվածության, համատեղ միջոցառումների անցկացման և այլ հարցերի:Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
Մեսրոպ Մաշտոց Համալսարնի մամուլի ծառայություն





Previous image
Next image