Կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ. քննարկվել են մի շարք հարցեր

Կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ. քննարկվել են մի շարք հարցեր

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում  մայիսի 10-ին կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ:
Նիստին՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, անդրադարձել է մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, որն իրականացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների կողմից:
 
 
Դ. Գաբրիելյանը գոհացուցիչ է համարել փորձագիտական խմբի աշխատանքները: Այդ համատեքստում բարձր է գնահատել նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների աշխատանքը:
Դ. Գաբրիելյանը կարևորել է բուհի հավատարմագրման գործընթացը:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, որոնք քննարկվել և հավանության է արժանացել ներկաների կողմից:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`