Կայացել է ՄՄՀ-ի  Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  խորհրդի  1-ին  նիստը

Օգոստոսի 25-ին կայացել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի  Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  խորհրդի  1-ին    նիստը, որի  ընթացքում  քննարկվել են  հետևյալ  օրակարգային  հարցերը.

  • Տնտեսաիրավաբանական  ֆակուլտետի  խորհրդի  կազմի  հաստատում: Զեկուցող՝  դեկան։
  • Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  խորհրդի նիստերի քարտուղարի և կուրսղեկների  ընտրություն: Զեկուցող՝ դեկան։
  • Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի   ամբիոններում  դասախոսների թափուր  տեղերի  համար  հայտարարված  մրցույթի  արդյունքների  ամփոփում: Զեկուցողներ՝  ամբիոնների վարիչներ։
  • Ամբիոնների   դասախոսների   ծանրաբեռնվածությունների ներկայացում: Զեկուցողներ՝  ամբիոնների վարիչներ։
  • Նոր ուսումնական տարվա նախապատրաստում: Զեկուցող՝ դեկան։
  • Ընթացիկ   հարցեր:

Նիստի ընթացքում բաց  քվեարկության  միջոցով միաձայն  ընտրվեց և հաստատվեց  ֆակուլտետի  խորհրդի  նոր  կազմը,  որը  բաղկացած է 23  հոգուց: Քննարկվեց  Տնտեսաիրավաբանական  ֆակուլտետի կուրսղեկների  և  ֆակուլտետի խորհրդի   նիստերի   քարտուղարի թեկնածությունները  և բաց  քվեարկության միջոցով «Կառավարում», «Տնտեսագիտություն»  և  «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունների գծով    կուրսղեկ  ընտրվեց  Դիանա Օլեգի Սարգիսովան– Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս,  իսկ  «Իրավագիտություն» մասնագիտության  կուրսղեկ ընտրվեց Մարինե Վլադիմիրի  Առաքելյանը – Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի գործավար: Ֆակուլտետի նիստերի   քարտուղար   ընտրվեց  Իրավագիտության ամբիոնի  ավագ  դասախոս Ինգա  Ռոբերտի  Բաղդասարյանը: Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ամբիոնների վարիչները ներկայացրեցին դասախոսների  ծանրաբեռնվածությունը և    ամբիոնի դասախոսների այն թեկնածուներին, ովքեր մասնակցել են մրցույթին: Ներկայացվեց  փաստաթղթերի բովանդակությունը և միաձայն ընտրվեց   ավագ  դասախոս Միրա Ռոբերտի Ղահրամանյանի և  ավագ  դասախոս Օլյա Ռաֆիկի Ալթունյանի  թեկնածությունները: Ելույթ  ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ռոզա Յուրիի Ավագյանը և ներկայացրեց  մրցույթին  մասնակցելու  հայտ  ներկայացրած թեկնածու Դիանա  Սարգիսովային: Արդյունքում միաձայն ընտրվեց  նրա թեկնածությունը:

Նիստի վերջում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ տեղեկացվեց,  որ  2023-2024  ուստարին  մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին, իսկ սույն թվականի  նոյեմբերին  10-ին տեղի է ունենալու ավանդույթ դարձած  գիտաժողով «Կրթության դերը,  նշանակությունը տեխնոլոգիաների դարում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված  քաջորդիներին:

Կիսվել այս էջով`