Կայացել է Հումանիտար ֆակուլտետի ուսանողների փորձուսուցման արդյունքների ամփոփում
Մարտի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է Հումանիտար ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման արդյունքների ամփոփում։ Քննարկմանը ներկա են եղել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, փորձուսուցման բաժնի պետ Մելանյա Արզումանյանը, Հումանիտար ֆակուլտետի դեկանը, փորձուսուցման ղեկավարները, ինչպես նաև՝ Ստեփանակերտի համար 7 դպրոցի անգլերենի, հայոց լեզվի ուսուցիչները և դասվարները։
ՈՒսուցիչների կարծիքով՝ ուսանողներն ի սկզբանե գիտելիքներով զինված են մտել դասարան, դրսևորել են մանկավարժական տակտ։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները փորձ են ձեռք բերել: Ունեցել են մանկավարժական հմտություններ, կարողացել են դասավանդել նույնիսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ներառական կրթության ենթակա) երեխաներին: Ուսանողները պարտաճանաչ էին: Նրանք լավ տիրապետում էին ժամանակակից մեթոդաբանությանը, ունեին համապատասխան գիտելիքներ, կազմակերպել են դասեր,միջոցառումներ,վիկտորինաներ: Ընդհանուր փորձուսուցումը գնահատվել է գերազան.
Ոսկեհատ Սահակյանն ու Ալյոնա Գրիգորյանն այժմ վստահ են, որ կատարել են մասնագիտական ճիշտ ընտրություն: «Երեխաներն այնքան դրական էմոցիաներ են փոխանցում, այնքան ուժ ու ժպիտ պարգևում»:
ՈՒսանողները շատ գոհ էին, նույնիսկ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի ուսանողները ցանկություն են հայտնել եկող տարվա փորձուսուցումն անցնել գյուղերում:Քննարկմանը մասնակցել են բուհի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինների 3-րդ կուրսերի ուսանողները: