Կայացել է Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի առցանց մամուլի ասուլիսը

Հունիսի 6-ին կայացել է Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի առցանց մամուլի ասուլիսը:Ասուլիսին՝ Ստեփանակերտից Օմբուդսմենը նախ հակիրճ ներկայացրել է թուրքական մակաբույծ տարրի կողմից Հայկական քաղաքակրթական ժառանգության ոչնչացման փուլերն ու ձևերը։Հովիկ Ավանեսովի խոսքով՝ այսօր ոչ միայն Արցախի բռնազավթված տարածքների, այլ արդեն Նորավանքի և Էջմիածնի նկատմամբ են կիրառվում մշակութասպանության ագրեսիվ քարոզարշավ։ Այնուհետև, բանախոսը ներկայացրել է արդեն ձևավորված ինստիտուտի՝ ՀԱՅՔԻ մշակույթի օմբուսդմենի կողմից նախատեսվող ծրագրերն ու գործառույթները։ Մասնավորապես, տարածաժամանակային ողջ կտրվածքով նախատեսվում է ստեղծել Հայկական քաղաքակրթական մշակութային ժառանգության միասնական ռեգիստր։ Մշակութասպանության-կուլտուրոցիդի ամբողջական պակտի մշակման, հանրայնացման և միջազգային լեգիտիմացման աշխատանքներ։ Մշակութային կոնկրետ հուշարձանների ոչնչացման ուղղությամբ իրավական փաթեթների պատրաստման և հնարավոր կիրառման աշխատանքներ։ Հայաստանի ներքին օրենսդրությունում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ։Ասուլիսին ելույթներով հանդես են եկել ՀՀ թերթի թղթակից Լուսինե Մխիթարյանը, Ազգային կառավարիչների ակադեմիայի համահիմնադիր Արմեն Ներսիսյանը: Լուսինե Մխիթարյանը մասնավորապես խոսել է ՀԱՅՔ հայկական քաղաքակրթական սուբյեկտի գործունեության ու կայացման մասին: Իսկ Ազգային կառավարիչների ակադեմիայի համահիմնադիր Արմեն Ներսիսյանն անդրադարձել է մշակութային ցեղասպանության, ինչպես նաև հայկական հետքի վերացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում՝

Կիսվել այս էջով`