Հուլիսի 7-ին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհրդի 5-րդ նիստը՝ ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին գիտական խորհրդի 31 անդամներից 27-ը:
Օրակարգում՝
1.2022-23 ուսումնական տարվա արդյունքների ամփոփ հաշվետվություն:
2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կատարման մասին հաշվետվությամբ հանդես եկան Հումանիտար ֆակուլտետի դեկան Արինա Գրիգորյանը, Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յ. Դավթյանը, Մագիստրատուրայի և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Ք.Աղաբալյանը: Անդրադառնալով ուսման առաջադիմությանը՝ դեկանները խոսեցին նաև գիտահետազոտական գործունեության մասին՝ շեշտադրելով ակադեմիական կազմի գիտական հրապարակումներին, փորձուսուցմանը, ուսանողների ներգրավվածությանը և այլ հարցերին։
Դեկանների հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և կատարվածը գնահատվեց բավարար։

2.Կովկասագիտության, Համալսարանի տեղեկատվական կենտրոնների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ուսումնական տարվա գործունեության հաշվետվություններ և առաջարկություններ:
Կովկասագիտության կենտրոնի հաշվետվությունը ներկայացրեց կենտրոնի ղեկավար Հ.Ավանեսովը: Նա նշեց, թե կենտրոնը, ըստ բլոկների, ինչ աշխատանքներ է իրականացնում: Համալսարանի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ժ.ՄԵլքումյանը նշեց, որ տարբեր հարթակներում աշխատել են, կազմակերպել լրացուցիչ դասընթացներ և բարելավել ու շարունակում են բարելավել ոլորտի աշխատանքները:Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Ա.Շահրամանյանը կարևորեց բաժնի նպատակը, որը հանդիսանում է համալսարանի դրական վարկանիշի ձևավորումը ներքին և արտաքին միջավայրում: Կովկասագիտության, Տեղեկատվական կենտրոնների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունները և արդյունքները գնահատվել է բավարար:
3.2023-2024թթ. ուսումնական գործընթացի ժամանակացույցի և աշխատանքային հաշվարկման նորմերի հաստատման մասին:
Գիտքարտուղար Լ.Առստամյանը ներկայացրեց 2023-2024թթ. ուսումնական տարվա ուսումնական գործընթացի ժամանակացույցը և աշխատանքային հաշվարկման նորմերը, որը նախօրոք քննարկվել է ռեկտորատի նիստում: Աշխատանքային հաշվարկման նորմում կատարվել է հետևյալ փոփոխությունը. «Ավարտական աշխատանքին հատկացվող 20 ժամը դարձնել 30 ժամ»:
Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանն ընդգծեց, որ անցնող ժամանակաշրջանում բուհն ունեցել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ դիմորդների թվի աճ, կրթական ծրագրերի բարեփոխման գործընթացի շարունակականություն, ծրագրերի, միջոցառումների կազմակերպում, հետևողական քայլեր՝ վարկանշավորման ուղղությամբ, դասախոսների և աշխատակիցների վերապատրաստում։