Կարեն Սողոմոնյանը՝ Կիոկուշին կարատեի Արցախի և Հայաստանի չեմպիոն, միջազգային փոխչեմպիոն, Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Ծանոթանանք մեր ուսանողներից Կարեն Սողոմոնյանի հետ, ով բարձր է պահում ոչ միայն համալսարանի, այլև ողջ Արցախի անունը:
Կարենը Հումանիտար ֆակուլտետի «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող է։ Սիրում է դետեկտիվ գրքեր և սպորտային խաղեր, և նշում է, որ ՄՄՀ-ը տալիս է նոր ծանոթություններ, գիտելիքներ և հետաքրքիր ուսանողական կյանք։
🇦🇲 Կարենը նաև Կիոկուշին կարատեի Արցախի և Հայաստանի չեմպիոն է, միջազգային փոխչեմպիոն և Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։
Ինչքան դժվար՝ այնքան հետաքրքիր կարգախոսով առաջնորդվող Կարենի նպատակն է հմտանալ ռազմական գործում և անել ամեն ինչ՝ հզոր Արցախ ունենալու համար։ ✊🏼
Կիսվել այս էջով`