Մեսրոպ Մաշտոց Համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով
Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) hավատարմագրման հանձնաժողովը, հիմք ընդունելով բողոքարկման հանձնախմբի եզրակացությունը, կայացրել է որոշում, ըստ որի՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, շնորհակալություն է հայտնում ՈԱԱԿ-ի անձնակազմին: Բուհի դասախոսները և ուսանողները համոզված են, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: