Ըստ “Կրթության մասին” 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության՝ “Բարձրագույն կրթության այն մասնագիտությունների գծով, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ առկա ուսուցմամբ”: